Varus Med
Հայաստանում առաջին մասնագիտացված ռևմատոլոգիական բժշկական կենտրոն
03/09/2026
Ռևմատոիդ արթրիտ vs օստեոարթրիտ․ ո՞րն է տարբերությունը
🔹 Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ աուտոիմուն բորբոքային հիվանդություն է։ Առավել հաճախ ախտահարվում են դաստակների, ձեռքերի և ոտնաթաթերի մանր հոդերը՝ սովորաբար համաչափ։ Բնորոշ են հոդերի ցավն ու այտուցը, ինչպես նաև երկարատև առավոտյան կարկամությունը, որը հաճախ տևում է 30–60 րոպեից ավելի։ Ցավը կարող է պահպանվել նաև հանգստի ժամանակ։
🔹 Օստեոարթրիտը հոդի քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում աստիճանաբար փոփոխվում են հոդի բոլոր կառուցվածքները, առաջին հերթին՝ աճառը։ Հաճախ ախտահարվում են ծնկները, կոնքազդրային հոդերը, ողնաշարը և ձեռքերի որոշ հոդեր։ Ցավը սովորաբար ուժեղանում է ծանրաբեռնվածության ժամանակ և թեթևանում հանգստից հետո, իսկ առավոտյան կարկամությունը կարճատև է՝ սովորաբար մինչև 30 րոպե։
📌 Հիմնական տարբերությունը
Ռևմատոիդ արթրիտի դեպքում առաջնայինը իմունային համակարգով պայմանավորված բորբոքումն է, իսկ օստեոարթրիտի դեպքում՝ հոդի կառուցվածքային փոփոխությունները, որոնց կարող է միանալ նաև տեղային բորբոքում։
Միևնույն ժամանակ, միայն ախտանշաններով միշտ չէ, որ հնարավոր է տարբերակել այս հիվանդությունները։ Ճիշտ ախտորոշման համար կարող են անհրաժեշտ լինել բժշկի զննում, լաբորատոր և պատկերային հետազոտություններ։
💬 Պահպանեք հրապարակումը, որպեսզի չշփոթեք ռևմատոիդ արթրիտն ու օստեոարթրիտը։
26/08/2026
Եղեք տեղեկացված և հոգ տարեք ձեր առողջության մասին: ✅
📲 +374 44 066 115 / +374 33 066 115 կամ 📩
📍Սունդուկյան 70
#ռևմատոլոգիա
#ռևմատոլոգիա
Կա տարածված կարծիք, որ եթե կինը հղի է կամ կրծքով կերակրում է, ապա չի կարելի որևէ դեղամիջոց ընդունել. արդյոք այդպե՞ս է. արի հասկանանք Վարդանյանների հետ:
«Բժշկական պատմական ակնարկներ»-ի դիտակետում փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնն է:
Եղել է | Չի եղել. զրույցների շարք Վարդանյանների հետ 👌
Խոսում ենք ամենատարբեր հարցերի շուրջ, բացահայտում ենք հետաքրքրիր մանրամասներ))
Բարի դիտում 💙
Կա՞ արդյոք հղիության կրելախախտի որևէ ռևմատոլոգիական պատճառ. արի քննարկենք Վարդանյանների հետ:
«Բժշկական պատմական ակնարկներ»-ի դիտակետում Վիրջինիա Ապգարն է:
Բժիշկ, որը փոխեց նորածինների կյանքի առաջին րոպեների գնահատման մոտեցումն ամբողջ աշխարհում։
Միջամտությունն իրականացնում է բժիշկ-մաշկաբան Արմենուհի Սահակյանը 👩⚕️
Խորհրդատվության և հերթագրման համար`
📲 +374 44 066 115 / +374 33 066 115
📍Սունդուկյան 70
#մաշկաբան #մաշկաբանություն #գորտնուկ
Աշխատանքից ➡️ արձակուրդ անցումն այսպիսին է))
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
70 Sundukyan Street
Yerevan
0012
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 14:00 |