Human Rights House Yerevan
Human Rights House Yerevan is the member of Human Rights House Network www.humanrightshouse.org
17/09/2026
📢 Հանրային մասնակցության պաշտպանությունը սկսվում է բարձրաձայնողների իրավունքների պաշտպանությունից։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) հրապարակել է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) վերաբերյալ նոր տեղեկատվական փաստաթուղթ՝ ընդգծելով իրավապաշտպանների, լրագրողների, բնապահպան ակտիվիստների և հանրային շահի պաշտպանության համար հանդես եկող այլ անձանց նկատմամբ չարաշահող դատական գործընթացների վտանգները։
Փաստաթղթում ներկայացված են մի շարք կարևոր առաջարկություններ, այդ թվում՝
🔹 SLAPP-երի դեմ արդյունավետ օրենսդրական երաշխիքների ներդրում,
🔹 Չարաշահող դատական հայցերի վաղ փուլում բացահայտման և մերժման մեխանիզմների ստեղծում,
🔹 Տուժած անձանց աջակցության և փոխհատուցման ապահովում,
🔹 Դատական գործընթացները չարաշահողների նկատմամբ արդյունավետ պատասխանատվության միջոցների սահմանում,
🔹 Դատավորների և դատական համակարգի այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացում։
Մարդու իրավունքների տուն Երևանի համար SLAPP-երի դեմ պայքարը կազմակերպության առաջնահերթություններից է։
Հետազոտությունների, կարողությունների զարգացման, ազգային և միջազգային մակարդակներում շահերի պաշտպանության, ինչպես նաև հակա-SLAPP օրենսդրական նախագծի մշակման միջոցով մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք Հայաստանում հանրային նշանակության հարցերի շուրջ բարձրաձայնող անձանց իրավական պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։
Մենք շարունակելու ենք նպաստել այնպիսի իրավական և ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորմանը, որտեղ իրավապաշտպանները, լրագրողներն ու ակտիվիստները կկարողանան ազատ և անվտանգ իրականացնել իրենց գործունեությունը՝ առանց դատական գործընթացների միջոցով ճնշումների ենթարկվելու վախի։
26/08/2026
▶️SLAPP-ը հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայց է, որի նպատակն է ճնշել, լռեցնել և վախեցնել հասարակական կարևոր հարցերի մասին բարձրաձայնող մարդկանց։
Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է «SLAPP հայցերից տուժած կին իրավապաշտպանների շահերի պաշտպանության աջակցություն» ենթադրամաշնորհային ծրագիրը Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։
Անի Խաչատրյանը պատմում է` հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի փորձառությունից։
▶️Դիտեք ամբողջական տեսանյութը այստեղ`
https://youtu.be/tD5bPZefEF8?si=wjD40-FQM16jNQyl
_________________________________________________
Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է «SLAPP հայցերից տուժած կին իրավապաշտպանների շահերի պաշտպանության աջակցություն» ենթադրամաշնորհային ծրագիրը Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։
Թեհմինե Ենոքյանը պատմում է ռազմավարական դատական հայցերի դեմ պայքարի իր փորձառությունից։
▶️Դիտեք ամբողջական տեսանյութը այստեղ`
https://youtu.be/SpOzdI6H2Zg?si=8AFEOLAL0lgeddDT
_________________________________________________
Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է «SLAPP հայցերից տուժած կին իրավապաշտպանների շահերի պաշտպանության աջակցություն» ենթադրամաշնորհային ծրագիրը Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։
10/08/2026
[հայ | eng] Օգոստոսի 2-5-ը Մարդու իրավունքների տուն Երևանը անցկացրեց իր ամենամյա ռազմավարական ծրագրման աշխատարանը՝ համախմբելով կազմակերպության աշխատակիցներին և խորհրդի անդամներին համատեղ քննարկումների, պլանավորման և թիմային զարգացման նպատակների շուրջ։
Աշխատարանը հնարավորություն ընձեռեց գնահատելու կազմակերպության վերջին տարիների աշխատանքը, ամրապնդելու ներքին համագործակցությունը և ձևավորելու առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան Մարդու իրավունքների տան 2024-2026 թթ․ ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքներին և համատեղ մշակեցին հաջորդ ռազմավարական ժամանակահատվածի՝ 2027-2029 թթ․ հիմնական ուղղություններն ու նպատակները։
From August 2–5, Human Rights House Yerevan held its annual strategic planning workshop, bringing together staff members and board members for joint discussions, planning, and team development.
The workshop provided an opportunity to assess the organization’s work in recent years, strengthen internal cooperation, and shape strategic priorities for the years ahead. Participants reviewed the results of implementing Human Rights House Yerevan’s 2024–2026 Strategic Plan and jointly developed the key directions and objectives for the next strategic period, 2027–2029.
05/08/2026
«COP17-ին ընդառաջ․ իրավապաշտպանների օրակարգը և մարդու իրավունքների առաջնահերթությունները» խորագրով հանրային քննարկման ամբողջական հոդվածը կարող եք կարդալ մեր կայքում⬇️
https://staging.hrhyerevan.org/public-discussion/
You can read the full article on the public discussion “Ahead of COP17: Human Rights Defenders’ Agenda and Human Rights Priorities” on our website ⬇️
https://staging.hrhyerevan.org/en/ahead-of-cop17-the-agenda-of-human-rights-defenders-and-human-rights-priorities/
03/08/2026
📌 Բնապահպան ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները Հայաստանում ավելի հաճախ դրսևորվում են ոչ թե ֆիզիկական, այլ իրավական մեխանիզմներով։
SLAPP դատական գործերը՝ որպես հանրային մասնակցությանը խոչընդոտող գործիք, դարձել են էկոակտիվիստական շարժման առջև ծառացած կարևոր մարտահրավերներից մեկը։
🔗 Թեմայի մասին մանրամասները՝ հղումով:
https://cvmedia.am/page2-12484--88-
01/08/2026
Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների տուն Երևանը նախաձեռնել էր «COP17-ին ընդառաջ. իրավապաշտպանների օրակարգը և մարդու իրավունքների առաջնահերթությունները» հանրային քննարկումը։
Միջոցառումը համախմբել էր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում բնապահպանական իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, համագործակցության հնարավորությունները և COP17-ին ընդառաջ մարդու իրավունքների օրակարգի արդյունավետ ներառման ուղիները։
🔸️Քննարկման առաջին հատվածում բնապահպան իրավապաշտպանները ներկայացրին իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտները, նրանց լռեցնելու նպատակով նախաձեռնվող ռազմավարական հայցերը (SLAPP), ինչպես նաև COP17-ի նախաշեմին առկա ակնկալիքներն ու առաջնահերթությունները։
🔸️Երկրորդ հատվածում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին COP17-ի շրջանակում մարդու իրավունքների օրակարգի առաջմղման հնարավորությունները, քաղաքացիական հասարակության առաջնահերթությունները և այն նախադրյալները, որոնք կարող են նպաստել COP17-ի հաջողությանը Հայաստանում։
Քննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ընդգծեցին հակա-SLAPP օրենսդրության ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում՝ որպես հանրային մասնակցության և իրավապաշտպանների գործունեության պաշտպանության կարևոր երաշխիք։
*Միջոցառումն իրականացվում է Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։
23/07/2026
▶️SLAPP-ը հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայց է, որի նպատակն է ճնշել, լռեցնել և վախեցնել հասարակական կարևոր հարցերի մասին բարձրաձայնող մարդկանց։
Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է «SLAPP հայցերից տուժած կին իրավապաշտպանների շահերի պաշտպանության աջակցություն» ենթադրամաշնորհային ծրագիրը Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։
17/07/2026
Մարդու իրավունքների տուն Երևանը կազմակերպում է «COP17-ին ընդառաջ. իրավապաշտպանների օրակարգը և մարդու իրավունքների առաջնահերթությունները» խորագրով հանրային քննարկում։
Միջոցառման նպատակն է համախմբել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բնապահպան-իրավապաշտպանների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ քննարկելու հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP), Հայաստանում բնապահպանական իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև COP17-ին ընդառաջ մարդու իրավունքների օրակարգի արդյունավետ ներառման ուղիները։
📅 Միջոցառման օրը՝ հուլիսի 29
🕥 Ժամը՝ 10:30–15:00
🔗Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/RqEc0
Ընտրված մասնակիցները միջոցառման վայրի և օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան իրենց հայտում լրացված էլեկտրոնային հասցեին։
⏳ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 27
*Միջոցառումն իրականացվում է Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Website
Address
Hovsep Emin 119/2
Yerevan
0012
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |