CENS
CENS is a comprehensive institution implementing investigations in environmental Science This enables students to gain their MS and PhD degrees.
Founded in 1989 CENS has grown into a comprehensive institution implementing a wide spectrum of fundamental and applied investigations:
- assessment of ecological status of territories,
- development of scientific and methodological fundamentals of risk analysis,
- optimization of natural resource management processes, solution of problems in the area of human ecology. In addition to its research activities, the CENS implements educational and training programs.
«Գիտության շաբաթ. Հայաստան»-ը մոտեցավ ավարտին:
📍 ՀՀ ԳԱԱ-ում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) փառատոնի շրջանակում #Էկոկենտրոնը ևս ներկայացրեց իր գործունեությունն ու շրջակա միջավայրի գիտությունը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու հետազոտություններին, գիտական աշխատանքին և մեր առօրյային առնչվող բնապահպանական խնդիրներին։
🧪 Երկու օր՝ գիտական փորձեր, հետաքրքիր հանդիպումներ, նոր գիտելիք, հարցեր ու բացահայտումներ։
🌿 Շնորհակալ ենք բոլոր այցելուներին, գործընկերներին և մասնակիցներին՝ գիտությունն ավելի մոտ, հասանելի ու հետաքրքիր դարձնելու այս կարևոր նախաձեռնությանն իրենց մասնակցության համար։
#ԳիտությանՇաբաթ #գիտություն #կրթություն #էկոկենտրոն
25/09/2026
🔬 «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը Գյումրիում
📣 Այսօր «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի և «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) փառատոնի շրջանակում միջոցառումներ անցկացվեցին նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ իր մասնակցությունն ունեցավ նաև #Էկոկենտրոնը։
🧪 Գիտական փորձեր, հետաքրքիր բացահայտումներ, նոր գաղափարներ ու գիտության հանդեպ հետաքրքրությունը խթանող հանդիպումներ՝ մեկ վայրում համախմբելով հետազոտողներին, մասնագետներին և գիտությամբ հետաքրքրվող այցելուներին։
🌿 Ուրախ ենք այս կարևոր նախաձեռնության մի մասը լինելու և շրջակա միջավայրի գիտությունը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու համար։
#ԳիտությանՇաբաթ #Գյումրի #գիտություն #կրթություն #էկոկենտրոն
25/09/2026
📣 Այսօր ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի շրջանակում անցկացվող «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) փառատոնը, որի ակտիվ մասնակիցներից է նաև #Էկոկենտրոնը։
🔬 Գիտությունը միավորում է հետազոտողներին, մասնագետներին և այցելուներին՝ հնարավորություն տալով բացահայտելու գիտական աշխարհը, ծանոթանալու ժամանակակից հետազոտություններին և շփվելու գիտնականների հետ։
🌿 Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, մենք կրկին կլինենք ՀՀ ԳԱԱ-ում։ Սպասում ենք ձեզ՝ միասին բացահայտելու գիտության հետաքրքիր աշխարհը։
#ԳիտությանՇաբաթ #գիտություն #կրթություն #էկոկենտրոն
23/09/2026
🌿 Ճանաչողական այց #Էկոկենտրոնում
📚 Այս անգամ Էկոկենտրոն էին այցելել ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցի աշակերտները ` «Վիզուալ Արմենիա» հիմնադրամի «Աշխարհացույց» ծրագրի «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ երիտասարդների էկոնախաձեռնությունները Մայիսյանում» հետազոտական-էկոլոգիական նախագծային աշխատանքի շրջանակներում։
🔬 Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Էկոկենտրոնի գործունեությանը, այցելեցին տարբեր բաժիններ, տեղեկացան իրականացվող գիտական հետազոտությունների մասին և հնարավորություն ունեցան մասնագետներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։
💚 Նման ճանաչողական այցերը հնարավորություն են տալիս աշակերտներին՝ գիտության միջոցով ավելի լավ ճանաչելու շրջակա միջավայրը, բացահայտելու դրա պահպանության կարևորությունը և ստացած գիտելիքները կապելու իրենց նախագծային աշխատանքների հետ։
#էկոկենտրոն #կրթություն #գիտություն
21/09/2026
🔬 #Էկոկենտրոնը նույնպես մասնակցելու է «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին և «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) փառատոնին։
📍 Սեպտեմբերի 25–26-ին միացե՛ք մեզ ՀՀ ԳԱԱ-ում՝ բացահայտելու գիտության հետաքրքիր աշխարհը և ծանոթանալու մեր կենտրոնի գործունեությանը։
Կհանդիպե՛նք այնտեղ։
#ԳիտությանՇաբաթ #գիտություն #կրթություն #էկոկենտրոն
Գիտության Շաբաթ․ Հայաստան «Գիտության շաբաթ 2026»-ը համահայկական նախաձեռնություն է, որը սեպտեմբերի 22–26-ը գիտությունը, տեխնոլոգիաները և նորարարությունը կմոտեցնի երեխաներին, երիտասարդների
18/09/2026
🔬 Այսօր #Էկոկենտրոնում տեղի ունեցավ Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական և վերլուծական կենտրոնի հերթական հետաքրքրաշարժ սեմինարը։
📌 Սեմինարի ընթացքում սննդային շղթանների ռիսկի գնահատման տեղեկատվական և վերլուծական կենտրոնի փորձագետ Վիգեն Ուռուտյանը ներկայացրեց «ՀՀ-ում աճեցված կարտոֆիլի սպառման դեպքում որոշ թունաքիմիկատների ռիսկի գնահատում» թեմայով զեկուցումը։
📚 Ներկայացվեցին ՀՀ-ում աճեցված կարտոֆիլի սպառման դեպքում որոշ թունաքիմիկատների հնարավոր ռիսկերի գնահատման արդյունքները, ինչպես նաև ուսումնասիրվող հարցի վերաբերյալ համապատասխան մոտեցումներն ու վերլուծությունները։
#էկոկենտրոն #Սեմինար #ՌիսկիԳնահատում #Թունաքիմիկատներ #ՍննդայինՇղթաներ #գիտություն #կրթություն
16/09/2026
[🇬🇧 Eng. text below]
🌍№24LCG-1E008 նախագծի շրջանակում, որը նվիրված է Լոռի մարզի հողերի համապարփակ երկրաքիմիական բնութագրմանը, #Էկոկենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը, ինչպես նաև կրտսեր գիտաշխատողներ (ասպիրանտներ) Ժենյա Պողոսյանը և Աստղիկ Գևորգյանը մասնակցեցին Խորվաթիայի Հողագիտության միության 15-րդ կոնգրեսին։
🎓 Կոնգրեսի ընթացքում Գևորգ Տեփանոսյանը հանդես եկավ պլենար դասախոսությամբ, իսկ ասպիրանտներ Ժենյա Պողոսյանը և Աստղիկ Գևորգյանը ներկայացրին բանավոր և պաստառային զեկույցներ՝ ներկայացնելով իրենց փորձն ու գիտելիքները հողային հանույթների իրականացման, ինչպես նաև տվյալահեն որոշումների ընդունման և շրջակա միջավայրի կառավարման բարելավման համար ներկայացուցչական տվյալների հավաքագրման գործընթացների վերաբերյալ։
-----------------------------
🌍 Within project №24LCG-1E008, devoted to the comprehensive geochemical characterization of soils in Lori Province, the Head of the Environmental Geochemistry Department , Dr. Gevorg Tepanosyan, together with junior researchers (PhD students) Zhenya Poghosyan and Astghik Gevorgyan, participated in the 15th Congress of the Croatian Society of Soil Sciences.
🎓 During the Congress, Dr. Gevorg Tepanosyan delivered a plenary lecture, while PhD students Zhenya Poghosyan and Astghik Gevorgyan presented both oral and poster contributions, sharing their experience and knowledge related to soil surveys and the generation of representative datasets for data-driven decision-making and improved environmental management.
#Էկոկենտրոն #գիտություն #կրթություն
14/09/2026
🌿 Ճանաչողական այց #Էկոկենտրոնում
🔬 Սեպտեմբերի 11-ին Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) հյուրընկալվեցին Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։
🌱 Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները ծանոթացան Էկոկենտրոնի բաժինների գործունեությանը, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև կենտրոնում կիրառվող հետազոտական մեթոդներին և սարքավորումներին ։
👩🔬 Այցը հնարավորություն ընձեռեց ուսանողներին ավելի մոտիկից ծանոթանալու Էկոկենտրոնի գիտահետազոտական գործունեությանը, կենտրոնում առկա աշխատանքային հնարավորություններին և մասնագիտական զարգացման ուղղություններին։
#էկոկենտրոն #կրթություն #գիտություն
11/09/2026
📌 Այսօր Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ( #էկոկենտրոն) տեղի ունեցավ Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի հերթական սեմինարը։
🔬 Սեմինարի ընթացքում Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ենոքյանը ներկայացրեց «Մոլիբդենի պարունակությունները աշխարհի մի շարք քաղաքների հողերում» թեմայով զեկուցումը։
📚 Զեկուցման շրջանակում ներկայացվեցին տարբեր քաղաքների հողերում մոլիբդենի պարունակության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները և դրանց առանձնահատկությունները։
10/09/2026
🌿 Ճանաչողական այց #Էկոկենտրոնում
📚 ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նորաբացի Մ․ Ապելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն։
🌱Այցը տեղի ունեցավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026թ.» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Որդանախոտի և Արարատյան որդան կարմիրի կենսաբազմազանության թվայնացումն ու պաշտպանությունը Մասիս համայնքում» հետազոտական-էկոլոգիական նախագծի շրջանակում։
🔬 Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Էկոկենտրոնի գործունեությանը, շրջակա միջավայրի ուսումնասիրության և էկոլոգիական մոնիթորինգի ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գիտական աշխատանքներին։
#էկոկենտրոն #կրթություն #գիտություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Abovyan 68
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |