Gravitons
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gravitons, Saryan 26/6, Yerevan.
📌 Մեկ պատուհանի սկզբունք՝ ապահովագրական բոլոր ծառայությունների համար
📌 Վարորդների խորհրդատվական և իրավաբանական կոմպլեքս լուծումներ
📞 012 39 11 11 | 094 72 01 01
📍 Ք․ Երևան, Սարյան 26/6
16/09/2026
Վաճառքի մասնագե՞տ ես։ Միացի՛ր մեր թիմին։ 😉
📩 Ուղարկի՛ր CV հենց այսօր։
Մանրամասները կգտնեք մեր կայքում։ /հղումը bio-ում/
#գրավիտոնս
07/09/2026
Թիմով անցկացրած ուրախ ժամանցն օգնեց լիցքաթափվել ու պատրաստվել նոր աշխատանքային շաբաթվան։ 💪
#գրավիտոնս
01/09/2026
Կրթությունը կարևոր է․ այն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ աշխարհն ու գտնել մեր ճանապարհը։
Շնորհավոր Գիտելիքի և Դպրության Օրը 🎈📖
#գրավիտոնս
25/08/2026
Փորձում ենք տեսնել` ով է այս ամռան ամենահաջողակ աշխատակիցը։
#գրավիտոնս
13/08/2026
Խնայե՛ք ձեր ժամանակը, նյարդերն ու բյուջեն՝ վստահելով ԱՊՊԱ-ի ընտրությունը մասնագետներին։ Ընդամենը 10 րոպեում․
▫️ ձեզ կօգնեն ճիշտ գնահատել ռիսկերն ու ընտրել ձեր մեքենային և բյուջեին համապատասխան լավագույն տարբերակը,
▫️ դուք կունենաք ամբողջական տեղեկատվություն պայմանագրի բոլոր պայմանների և ծածկույթների մասին։
Գրե՛ք 📩 կամ զանգահարե՛ք 📞 012 39 11 11 | 094 72 01 01
Գրավիտոնս ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
⚠️ Տալի՞ս ես մեքենադ ընկերոջդ․ զգույշ եղիր Բոնուս-Մալուսիդ համար։
Վթարի դեպքում վնասը փոխհատուցվում է քո մեքենայի ԱՊՊԱ-ով, իսկ ապահովագրավճարը թանկանում է հենց քեզ համար։
Ունե՞ք հարցեր ԱՊՊԱ-ի վերաբերյալ։ Գրե՛ք 📩 կամ զանգահարե՛ք 📞 012 39 11 11 | 094 72 01 01
Գրավիտոնս ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
#գրավիտոնս
31/07/2026
Հարգելի վարորդներ, խնայե՛ք ձեր նյարդերն ու ժամանակը։
Մեր պրոֆեսիոնալ թիմը կուղղորդի ձեզ և կկազմակերպի խնդրահարույց որոշումների բողոքարկումը / վիճարկումը։
Գրե՛ք 📩 կամ զանգահարե՛ք 📞 012 39 11 11 | 094 72 01 01
Գրավիտոնս ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
#գրավիտոնս
25/07/2026
Ավելի՛ շատ պաշտպանություն ճանապարհին։ 🚗
Ձեռք բերեք ԱՊՊԱ պայմանագիր՝ հավելյալ սահմանաչափերով, և ազատվեք ձեր մեղքով տեղի ունեցած վթարների դեպքում սեփական գրպանից վճարելու ռիսկից։ 😉
📩 Գրե՛ ք մեզ հիմա և ստացե՛ ք անվճար խորհրդատվություն։
Գրավիտոնս ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
#գրավիտոնս
17/07/2026
Թեև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը շատ երկրներում օրենքի պահանջ է, կամավոր ԿԱՍԿՈ-ի շուկան տարբեր երկրներում զարգանում է բոլորովին տարբեր տեմպերով։
Եկեք պարզենք, թե որքանով է ԿԱՍԿՈ-ն տարածված Հայաստանում և եվրոպական առանձին երկրներում, և որոնք են դրա հավանական դրդապատճառները:
Հայաստանի ԿԱՍԿՈ շուկան ներկայումս գտնվում է զարգացման փուլում․ ԿԱՍԿՈ-ով ապահովագրված է մարդատար ավտոմեքենաների մոտ 8%-ից 10%-ը։ Թեև սա վկայում է սեփական մեքենան կամավոր պաշտպանելու աճող պահանջարկի մասին, այս ցուցանիշը նաև պայմանավորված է վարկով ձեռք բերված պարտադիր ԿԱՍԿՈ ապահովագրման պայմանով։
Հարևան Վրաստանում իրավիճակն այլ է. տեղական գրանցում ունեցող մեքենաների համար ապահովագրությունը պարտադիր չէ: Թեպետ ԿԱՍԿՈ-ի տարածվածության վերաբերյալ պաշտոնական համապետական վիճակագրություն չկա, մասնագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ այս ապահովագրատեսակը կենտրոնացված է հիմնականում նոր, վարկով ձեռք բերված կամ բարձր արժեք ունեցող մեքենաների սեգմենտում:
Լիովին այլ պատկեր է Մերձբալթյան երկրներում։ Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում տարբեր աղբյուրներ գնահատում են, որ մարդատար մեքենաների մոտ 40%-ից 45%-ն ապահովագրված է ԿԱՍԿՈ-ով: Այս բարձր ցուցանիշի շարժիչ ուժերից մեկն ավտովարկավորումն ու լիզինգն է։ ...
Ուսումնասիրության ամբողջական տարբերակը կարող եք կարդալ մեր ընկերության LinkedIn-ի էջում։
#գրավիտոնս
12/07/2026
Շնորհավո՜ր Վարդավառ 🌹
Դեռևս նախաքրիստոնեական շրջանում սովորույթ էր նշել Վարդավառը․ տոն, որը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից էր միմյանց վրա ջուր ցողելը և ծաղիկներով զարդարվելը։
Քրիստոնեության ընդունումից հետո տոնի խորհրդանիշը դարձավ Քրիստոսի Պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելու խորհուրդը՝ մեղքերից մաքրվելը: 💧
Համաձայն Ավետարանի, Հիսուսը, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):
#գրավիտոնս
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Website
Address
Saryan 26/6
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Gravitons posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.