ML Mining
Բարի գալուստ ML Mining ընկերության պաշտոնական էջ 🏗
08/06/2026
Նոր Երևան բնակելի համալիրի 1-ին բլոկում ակտիվ ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները:
02/06/2026
✍️ Ադոնց Պրեմիում բնակելի համալիրի շահագործման թույլտվությունը ՏՐՎԱԾ է:
✔️ 19 հարկից, 167 բնակարանից և գերժամանակակից բիզնես կենտրոնից բաղկացած Ադոնց Պրեմիում համալիրը լիովին պատրաստ է շահագործման։ Համալիրը համադրում է բարձր շինարարական որակը, ժամանակակից հարմարավետությունն ու նրբաճաշակ ճարտարապետական լուծումները՝ ստեղծելով բարձրակարգ բնակելի և գործարար միջավայր։
Շնորհակալ ենք մեր ապագա բնակիչներին և գործընկերներին ցուցաբերած վստահության և արդյունավետ համագործակցության համար։
Ձեր վստահությունը մեզ համար լավագույն գնահատականն ու հետագա զարգացման կարևոր խթանն է։
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ի և Նոր Տուն բնակելի համալիր ցանցի համատեղ մեգանախագիծը. շինարարությունը մոտենում է ավարտին
Նոր Երևանի բազմաբնակարանային համալիրում շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ տեմպերով։
▫️ Բլոկ 1
Ակտիվ փուլում են բարեկարգման աշխատանքները․ իրականացվում է տարածքի սալապատում, իսկ առաջիկա շաբաթներին կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։ Նախատեսվում է նաև գերժամանակակից խաղահրապարակների, պադլ կորտի, շատրվանների և հարմարավետ ու լիարժեք կենցաղի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների տեղադրում։
▫️ Բլոկ 2
Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ Այս պահին իրականացվում են արտաքին երեսպատման աշխատանքներ, իսկ առաջիկա ամիսներին նախատեսվում է բլոկի շինարարության ամբողջական ավարտը։
▫️ Բլոկ 3
Շինարարությունն ընթանում է բուռն տեմպերով։ Ավարտվել են երկաթբետոնե հիմնակմախքի, ինչպես նաև ներքին և արտաքին շարերի աշխատանքները։ Շուտով կմեկնարկեն արտաքին երեսպատման աշխատանքները։ Շինհրապարակ են ներմուծվել բոլոր վերելակները։
▫️ Բլոկ 4
Շինարարական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Բոլոր մասնաշենքերոըմ ակտիվորեն ընթանում են երկաթբետոնե հիմնակմախքի աշխատանքները, իսկ 3 շենքերում ավարտվել է 3 հարկ ստորգետնյան կայանատեղիի հիմնակմախքի աշխատանքները։
Մարզային կառուցապատման նոր նշաձող. Արմավիրում կառուցվում է աննախադեպ մասշտաբի «Նորք» բնակելի թաղամասը:
18/05/2026
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ի տեխնոպարկը համալրվել է ժամանակակից տեխնիկաներով։
CAT 740 ինքնաթափերն արդեն աշխատանքի մեջ են։
▫️ Ավելի մեծ հզորություն
▫️ Ավելի արագ տեղափոխում
▫️ Ավելի արդյունավետ արտադրական գործընթաց
Նոր տեխնիկաները նախատեսված է բարդ աշխատանքային պայմաններում կայուն և հուսալի շահագործման համար՝ ապահովելով հանքահումքային ռեսուրսների անվտանգ ու օպերատիվ տեղափոխում։
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական հնարավորությունները՝ ներդնելով ժամանակակից և արդյունավետ լուծումներ։
16/05/2026
5 կառուցապատման նախագիծ ՀՀ մարզերում:
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերությունը՝ որպես հանքարդյունաբերության, կառուցապատման և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, իրականացնում է կոմֆորտ և պրեմիում դասի բնակելի և կոմերցիոն նախագծերի կառուցապատում։ Այս նախագծերը ներառում են Երևանի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Երևանամերձ երկու մարզկենտրոններ։
Ներկայացնում ենք ՀՀ մարզերում գտնվող այն համալիրները, որտեղ շարունակում է գործել եկամտային հարկի վերադարձի արտոնությունը։
▫️ Արտաշատ Պրեմիում համալիր, ք. Արտաշատ, Արամ Խաչատրյան 116/1
▫️ Արտաշատ համալիր, ք.Արտաշատ, Շահումյան 23
▫️ Նորք համալիր, ք.Արմավիր, Բաղրամյան 39
▫️ Աբովյան Սիթի համալիր, ք.Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 49
▫️ Արարատ համալիր, ք.Արարատ, Արարատյան զանգված 20
🏢 Գրասենյակի հասցե՝ Ադոնց 21/3
📱 8887, 010 200004
🌎 WhatsApp, Viber՝ +374 95510009
🔗 www.mlmining.am
🔗 www.charagayt.am
11/05/2026
Նոր Դալմա Պրեմիում համալիր
Ձեր ապագա բնակարանը՝ ժամանակակից ճարտարապետության և ներդաշնակ միջավայրի համադրությամբ։
📍 Համալիրը տեղակայված է Երևան քաղաքի զարգացող հատվածում՝ Դալմա Գարդեն Մոլի և Դալան տեխնոպարկի անմիջական հարևանությամբ՝ համադրելով քաղաքային ակտիվությունն ու հարմարավետ հանգիստը։
Համալիրի առավելություններն են՝
▫️ Գրագետ պլանավորմամբ Պրեմիում դասի բնակարաններ
▫️ Զարգացող տեղադիրք
▫️ Արագ և հեշտ հասանելիություն դեպի Երևանի կենտրոն
▫️ Կյանքի բարձր որակ՝ քաղաքային բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների կողքին
Կարևոր է նշել, որ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես մեկնարկում է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ռազմավարական ծրագրի իրականացումը՝ անցնելով գործնական փուլի։ Ծրագրի շրջանակում արդեն ստորագրվել են շինարարական աշխատանքների, տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների պայմանագրերը։
Շուրջ 2 կմ երկարությամբ նոր ճանապարհը և Հրազդան գետի վրա կառուցվող ավելի քան 250 մետր երկարությամբ կամուրջը դառնալու են Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը՝ զգալիորեն թեթևացնելով մայրաքաղաքի կենտրոնական հատվածների երթևեկությունը, բարձրացնելով ճանապարհային կապակցվածությունն ու տրանսպորտային արդյունավետությունը։
Նոր մակարդակի բնակելի միջավայր նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու ժամանակակից լուծումները։
📱 8887, 010 200004
🌎 WhatsApp, Viber +374 95510009
🌐 www.charagayt.am
✔️ Կենտրոնական տեղադիրքով բնակելի համալիր Աբովյան քաղաքում, որտեղ դեռևս գործում է եկամտային հարկի վերադարձի արտոնությամբ:
Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Շտապե՛ք, մնացել են քիչ քանակությամբ բնակարաններ:
🏢 Ադոնց 21/3, ՄԼ ՄԱՅՆԻՆԳ գրասենյակ
📱 8887, 010 200004
🌎 WhatsApp, Viber +374 95510009
🏢 ք. Աբովյան, Սևանի փողոց 6
📱 044 151 000, 033 151 000
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
21/3 Adonts
Yerevan
0052
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |
| Sunday | 11:00 - 15:00 |