ARGATA Style
The Art of Living — The Path to Wisdom
Գոյություն ունեն մի բառ, որը հաճախ խանգարում է մեզ սթափ մտածել։
ԵԹԵ
«Եթե այն ժամանակ չհամաձայնվեի»
«Եթե նրա հետ չամուսնանայի…»
«Եթե այլ աշխատանք ընտրեի…»
Թվում է, թե այս մտքերն օգնում են վերլուծել անցյալը։ Բայց իրականում՝ ոչ։
Որովհետև մեր ուղեղը սկսում է համեմատել իրականությունը ոչ թե այն բանի հետ, ինչ իսկապես կարող էր տեղի ունենալ, այլ մի կատարյալ սցենարի, որը գոյություն ունի միայն մեր երևակայության մեջ։
Մենք երբեք չենք իմանա, թե ինչ կլիներ «եթե»-ի դեպքում։
Գուցե այդ մարդու հետ չամուսնանայիք…
Բայց կհանդիպեիք մեկ ուրիշի, ով ձեզ ավելի մեծ ցավ կպատճառեր։
Գուցե այդ աշխատանքը չընդունեիք,
Բայց երբեք չգտնեիք այն ուղին, որը կփոխեր ձեր կյանքը։
«Եթե»-ն վերլուծություն չէ։
Դա թակարդ է, որը ստիպում է անվերջ ափսոսալ անցյալի համար։
Իսկ իրական վերլուծությունը սկսվում է բոլորովին այլ հարցից.
«Ի՞նչ գիտեմ ես այսօր, ինչը այն ժամանակ չգիտեի»։
Հենց այս հարցն է օգնում փորձ ձեռք բերել։
Ոչ թե մտածել այն կյանքի մասին, որը երբեք չի եղել
«Եթե երեխային չափից շատ սիրես, կլկստվի»։
Ո՛չ։ Սերը երեխային լկստված ու անդաստիարակ չի դարձնում։ Անդաստիարակ վարքը ձևավորվում է ոչ թե գրկախառնությունների ու համբույրների քանակից, այլ հստակ սահմանների, կանոնների և հետևողական դաստիարակության բացակայությունից։
Երբեմն ծնողները, վախենալով, որ իրենց սերը երեխային «կփչացնի», դառնում են չափազանց խիստ, սառը և հուզականորեն հեռու։ Բայց երեխային պետք չէ սառնություն, որպեսզի նա սովորի հարգել սահմանները։
Կարելի է շատ սիրել երեխային և ասել․
«Ես հասկանում եմ, թե որքան ես ուզում այս խաղալիքը, բայց այսօր մենք այն կարող գնել»։ Կարելի է գրկել նրան, երբ նա լաց է լինում, և միաժամանակ ասել․ «Ես տեսնում եմ, որ դու բարկացած ես, բայց ուրիշին վիրավորել չի կարելի»։
Իսկ եթե այսօր երեխային ինչ-որ բան թույլ եք տալիս, վաղը նույն վարքի համար բղավում եք, իսկ հաջորդ օրը ծիծաղում ու խրախուսում եք՝ երեխան ստանում է ոչ թե սահմաններ, այլ ծնողի արձագանքի անկանխատեսելիություն։
Սերը երեխային տալիս է ապահովության զգացում։ Սահմանները՝ կողմնորոշման։
Երեխային փչացնում է ոչ թե սերը այլ ամենաթողությունը, սահմանների բացակայությունն ու անհետևողականությունը
ԱՌԱԿ #42
Կան մարդիկ, որոնք կարծես չեն կարող շփվել՝ առանց քեզ մի փոքր ծաղրելու։
Ծղրում են, կամ խոսքով խայթում, հետո ժպտալ․ «Ես ուղղակի կատակում եմ»։
Հոգեվերլուծական տեսանկյունից նման վարքը երբեմն կարող է դիտարկվել որպես վերբալ-ագրեսիայի դրսևորում, երբ խոսքը դառնում է դիմացինին «խայթելու» և նրա արձագանքը ստանալու միջոց։
Բայց ծաղրելը միշտ չէ, որ ագրեսիայի մասին է։
Երբեմն մարդը պարզապես դժվարանում է ուղիղ արտահայտել հետաքրքրությունը, համակրանքը կամ մտերմության ցանկությունը։
Ավելի հեշտ է ծաղրել, քան ասել՝ «Ես քո ուշադրության կարիքն ունեմ»։
Իսկ երբեմն սա պարզապես նախկինում սովորած շփման ձև է․ եթե մարդը վաղ հարաբերություններում սովորել է ուշադրություն, մտերմություն կամ ընդունված լինելու զգացում ստանալ կատակների ու ծաղրի միջոցով, հետագայում կարող է նույն կերպ կառուցել հարաբերությունները։
Հետևաբար ծաղրանքի հետևում երբեմն կարող է լինել ագրեսիա, խոցելիությունից պաշտպանություն կամ պարզապես այնպիսի շփման ձև, որը մարդը սովոր է օգտագործել մտերմանալու համար։
11/09/2026
Երբեմն երեխան դիմանում է ցավին որովհետև նույնիսկ ծնողի կողմից պատճառված ցավը կարող է ավելի տանելի լինել, քան նրա անտարբերությունը։
Եթե ծնողը երեխային ուշադրություն է դարձնում, խոսում է նրա հետ և հուզականորեն ներգրավվում է հիմնականում պատժելու կամ սխալ արարքը բացատրելու ժամանակ, երեխայի հոգեկանը կարող է մի շատ վտանգավոր բան սովորել՝ «Որպեսզի ինձ սիրեն, ես պետք է դիմանամ ցավին»։
Եվ երեխան չի դադարում սիրել ծնողին։ Փոխարենը՝ սկսում է արդարացնել նրա դաժանությունը։ Որովհետև երեխայի համար ծնողի հետ կապը կորցնելը ավելի սարսափելի է, քան ցավը։
Հետևաբար հիշեք՝ երեխան կարող է դիմանալ պատժին։ Բայց նրան չպետք է սովորեցնել, որ սերը պետք է ցավով վաստակել։
27/08/2026
Գտնված մտքեր 🙃
Հիշում եք «Ավատար» ֆիլմի «Ես քեզ տեսնում եմ»․ արտահայտությունը
Մի հետաքրքիր զուգադիպություն եմ գտել
Հոգեբանության մեջ կա մի կարևոր երևույթ՝ հայելային արտացոլումը: Երեխայի համար բավարար չէ պարզապես կերակրված, հագնված ու ապահով լինելը։ Նրա համար կարևոր է զգալ․
«Ինձ տեսնում են։ Ինձ լսում են։ Իմ զգացմունքները կարևոր տեղ ունեն։ Ես կարևոր եմ»։
Երբ երեխան ասում է․
— «Մա՛մ, նայի՛ր։ Ես ինքս եմ կառուցել»։
Իսկ մայրիկը պատասխանում է․
— Քեզ մոտ ստացվեց։ Ես տեսնում եմ, թե որքան ես ջանք թափել...
Նա պարզապես չի գովում երեխային։ Նա արտացոլում է երեխայի ներաշխարհն ու ապրումներն այդ պահին։
Ժամանակի ընթացքում մեզ համար կարևոր մարդկանց կողմից տեսնված և հասկացված լինելու փորձը հետագայում դառնում է մեր ներքին հենարանը։
Սկզբում մենք զգում ենք՝ «Ինձ տեսնում են»։ Հետո սովորում ենք ինքներս տեսնել ու հասկանալ ինքներս մեզ։
Եվ գուցե հենց դրա համար է «Ավատար»-ի «Ես քեզ տեսնում եմ» արտահայտությունն այդքան խորը հնչում։ Որովհետև մարդուն իսկապես տեսնելը պարզապես ֆիզիկապես հայացքը չէ։ Դա նրա զգացմունքները, ապրումները, գոյությունը նկատելն է։ Եվ մեզանից յուրաքանչյուրին երբեմն շատ է պետք լսել․ «Ես քեզ տեսնում եմ»
«Հոգեբանական տրավմաներ գոյություն չունեն։ Դա հոգեբանների հորինած հերթական երևույթն է»։
Սովորաբար այդպես են ասում մարդիկ, ովքեր տրավման շփոթում են հենց իրադարձության հետ։
Իրականում յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում բախվում է հոգեբանական տրավմայի։
Սիրելի մարդու կորուստ, դավաճանություն, նվաստացում, ծնողների ամուսնալուծություն, բուլինգ, հուզական անտեսում… Հոգեկանի համար կարևոր չէ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել, այլ այն, թե ինչպես է մարդը դա ընկալել ու վերապրել։
Տրավման այն չէ, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ։ Տրավման այն է, ինչ տեղի է ունեցել ձեր ներսում՝ այդ իրադարձության հետևանքով։ Մեկը կարողանում է ապրել ցավը, ստանում է աջակցություն, իմաստավորում իր ապրածը, և այդ փորձառությունը դառնում է իր կյանքի պատմության մի մասը։ Մյուսը ճնշում է իր զգացմունքները, համոզում է իրեն, որ «ոչինչ էլ չի եղել», և շարունակում է ապրել։ Բայց չապրված ցավը ոչ մի տեղ չի անհետանում։ Այն սկսում է ազդել հարաբերությունների, ինքնագնահատականի, զուգընկերների ընտրության, տագնապի, վախերի և նույնիսկ ֆիզիկական առողջության վրա։
Ամենահետաքրքիրն այն է, որ մարդը կարող է տրավմա ունենալ և նույնիսկ չկասկածել դրա մասին։ Նա կարող է մարդկանց չվստահելը համարել իր բնավորությունը։
Մշտական տագնապը՝ զգուշավորություն։
Բոլորին հ�
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Website
Address
Yerevan