ImDproc

ImDproc

Share

«ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար:

ԻմԴպրոցը նմանօրինակը չունեցող, նորագույն էլեկտրոնային ուսումնական միջավայր է, որում երեխան ամբողջությամբ ներառվում է ուսումնառության գործընթացում:

ԻմԴպրոցի կողմից առաջարկվող կրթական միաջավայրը բացառում է արտագրությունը և գուշակությունը, իսկ հաջողությունը ձեռք է բերվում ինքնուրույն և ուղղորդված աշխատանքի շնորհիվ` տալով երեխային հնարավորություն յուրաքանչյուր առարկայի խորը ընկալման ու յուրացման: ԻմԴպրոցի յուրաքանչյուր առաջադրանք մշակելիս մեր մասնագետների թիմը առաջնայնություն է տալիս առաջադրանքների գրավիչ, մատչելի և գունագեղ մատուցմանը, որը երեխաների մոտ ստեղծում է անհագ ցանկություն` ավելին իմանալու և ինքնուրույն ուսումնասիրելու:

ԻմԴպրոցի մեթոդական մոտեցումն է. մատուցել ուսումնական նյութը տարբեր տեսնակյուններից: Կայքն առաջարկում է ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, նյութի վիզուալիզացիա՝ պատկերազարդումներ, գծագրեր, նկարներ, և յուրաքանչյուր առաջադրանքների բազմաթիվ չկրկնվող տարբերակներ:

Բացի նրանից, որ ԻմԴպրոցը ուսումնառության բացառիկ կրթական պլատֆորմ է, այն նաև հաճելի ու զվարճալի միջավայր է երեխաների համար: Այստեղ երեխաները սովորում են գտնվելով խաղի մեջ, մրցակցում են իրենց համադասարանցիների ու հասակակիցների հետ՝ դառնալով լավագույնը դասարանում, դպրոցում կամ երկրում: Կայքի միջոցով երեխաները մրցակցում են իրենց հասակակիցների հետ, դպրոցի ներսում՝ դասարանները միմյանց հետ, իսկ հանրապետության կտրվածքով՝ դպրոցները:

Իսկ ամենից կարևորն այն է, որ շնորհիվ ԻմԴպրոցի վերլուծական գործիքների երեխայի ուսումնական ճամփորդության ոչ մի պահ չի վրիպում Ձեր ուշադրությունից: Մենք տրամադրում ենք Ձեզ տեղեկատվություն, որը կարևոր է. որ թեմաներն ու հարցերն են Ձեր երեխաները բաց են թողել կամ չեն յուրացրել, ինչում են նրանք դժվարանում, ինչպես են նրանք առաջադիմում տարվա ընթացքում, որ գիտելիքներն են դարձել մնայուն:

Համոզվեք, որ ԻմԴպրոցը կրթություն ստանալու իրական տեղն է ու միջավայրը: Սկսեք սովորել հենց հիմա՝ ձեռք բերելով Իմ+ բաժանորդագրություն:

http://www.imdproc.am/implus

Photos from Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի Անվան Հ168 Հիմնական Դպրոց's post 21/03/2024
Photos from Ա. Չեխովի անվան N55 հիմնական դպրոց's post 28/02/2024
Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 25/02/2024
Photos from Մովսես Գորգիսյանի անվան      հ.158 հիմնական դպրոց's post 25/02/2024
21/02/2024

Շատ շուտով' փետրվարի 23-ին, ք․ Երևան, Մոնթե Մելքոնյան 31 հասցեում նախատեսվում է 2024-ի սպասված միջոցառումներից մեկը' «Վաղը սկսվում է այսօր՝ դպրոցում» խորագրով։

Միջոցառման ընթացքում ներկայացնելու ենք «ԻմԴպրոց»-ի 8-ամյա աշխատանքը, ամփոփելու ենք դասարանային մրցույթի արդյունքներն ու հանձնելու ենք մրցանակները, եզրափակելու «ԻմԴպրոց»-ի գործունեությունն ու միասին ազդարարելու մի նոր շարժման սկիզբ:

Դե ինչ, սիրով սպասում ենք:
Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք լրացնել հայտը՝ https://bit.ly/3T5c2tL

06/01/2024

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս 🕊

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ❤️

Թո'ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու նվիրական երազանքները Հիսուս Քրիստոսի Օրհնությամբ🙏😇

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Թումանյան 34
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30